Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը նոյեմբերի 5-ին “Visual Agency” գովազդային գործակալության միջոցով Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա պատվիրել էր հակահայկական բնույթի նյութերի տարածում, որն անմիջապես կասեցվել է։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան փողոցի 1, 2 նրբանցքների, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի ջրամատակարարումը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հետախուզական խմբի հրամանատարի տեղակալ, կին զինծառայողը մի քանի օր առաջ է վերադարձել մարտադաշտից և այդ օրվանից փորձում է կարոտն առնել իր 1-ամյա որդուց։ «Զինուժ մեդիա»-ի հետ հարցազրույցում կինն ասել է, որ երեխայից հեռու գտնվելն ամենադժվարն է եղել իր համար։
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի Protect The Land երգի տեսահոլովակը Youtube-ում 12 ժամվա ընթացքում դիտումների քանակն անցել է 1 միլիոնը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Լուսինե Ալավերդյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Քաջիկ Արշակյանը հրամանատարն իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 22 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
168.am-ը գնումների ռեեստրից տեղեկացավ, որ սույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների բողոքների քննության ընթացակարգ «ԿԱՄԱԶ Արմենիա» ընկերության մասնակցությամբ. բողոքի քննության պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ այդ բողոքարկման քննությունը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը:
Ադրբեջանի թիրախավորված հարվածի արդյունքում այս անգամ մեծ վնասներ է կրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, չորս տնակներից երկուսն ավերվել են, մյուսների դռները, պատուհանները դուրս են շպրտվել, գույքը փչացել է:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ այսօր և վաղն Արցախում անձրևներ են տեղալու: Տեղումներ եղել են նաև երեկ: 168.am-ը բնապահպաններից հետաքրքրվեց՝ անձրևներն օգուտ կտա՞ն թշնամու կողմից ֆոսֆորային զենքի կիրառման պատճառով հրդեհված անտառներին:
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 6-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք, որոնցից 171-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 219-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 72-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իրէջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Ջոկատը կոչել ենք Տիգրան Մեծի դստեր, Մեծ Հայքի թագուհի Էրատոյի անունով»։
Շվեդիայում ասորիների ջանքերով հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ աջակցելու արցախցի ընտանիքներին:
86 տարեկանում մահացել է հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում բնակվող 7 հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի։ Ընտանիքի մայրը՝ Լուսինե Ասրյանը, ասում է՝ երեխաներից Հայկը, ով 8 տարեկան է, հասցրել է ունենալ 32 վիրահատություն, ունի աղիքային սուր անանցանելիություն։ Երեխային վերջին անգամ վիրահատել են հոկտեմբերին, անհրաժեշտ է գումար, որպեսզի գնեն դեղորայք, հետևեն ու պահպանեն սահմանված սննդակարգին։
2018թ. դեկտեմբերից, երբ ստացա պատգամավորական մանդատս, ընտանիքս հայտնվեց տարբեր քաղաքական շրջանակների, պատվերով աշխատող որոշ ԶԼՄ-րի, ֆեյքերի ուշադրության կենտրոնում։
Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։
2021 թվականի պետական բյուջով Երևան համայնքին տրվող դրամաշնորհները, այդ թվում՝ դոտացիան, նախատեսվել է 22 միլիարդ 503 միլիոն դրամ, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել 36 միլիարդ 15 միլիոն դրամ։ Նշված նախատեսումները ընթացիկ բյուջետային տարվա համեմատ փոփոխվել են՝ կրճատվելով մոտ 20 միլիարդ 95 միլիոն դրամով։ Երևան համայնքին տրվող նպատակային հատկացումներն ավելացել են 39 միլիոն դրամով՝ կազմելով 9 միլիարդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման համար տրվող դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 միլիարդ դրամ։
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-անվտանգության կանոնների պահպանումը՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։
Նոյեմբերի 6-ին, ժամը 11:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
Նոյեմբերի 6-ին, ժամը 09:17-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կանաչ շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 44-ամյա Վահագն Մարտիրոսյանը։
Աղոթք Շուշիում՝ հրետակոծությունների տակ
Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի:
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։
ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները Կոտայքի մարզի ամբուլատոր ծառայություն իրականացնող բժշկական հաստատություններում դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված` կորոնավիրուսի կանխարգելման սանիտարահամաճարակային նորմերի պահանջների պահպանումը։