Մտավորականների կոչը վարչապետին և ժողովրդին
Պրն. վարչապետ,
Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողությունները՝ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները՝ ծանր ու ցավալի:
Հայ մտավորականների ներքոստորագրյալհամախմբումը համոզվածէ, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է հստակ և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ արտաքին քաղաքական և դիվանագիտական ջանքերնառավելագույնս արդյունավորելու, ինչպես նաև ռազմական իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու ուղղությամբ։
Ուստի, ՀՀ գործադիր իշխանության առաջնային և անհետաձգելի խնդիրն է՝
այս իրավիճակին հնարավորինս համապատասխանող ձևաչափով վերակազմակերպվել ևազգային ներուժի ամբողջական համախմբման և գործադրման ճանապարհով հնարավորություն տալանկախ Հայաստանի ռազմական և քաղաքական գործիչներին մասնակից և դերակատար դառնալու պատերազմական գործողություններում, ճակատում և թիկունքում։
Կոչ ենք անում քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձևավորումը: Լուծման արդյունավետության միակ չափանիշը Հայ ժողովրդի գոյապահպանության համար վճռական նշանակություն ունեցող այս պատերազմում հնարավոր նվազագույն կորուստներով մեր Հաղթանակի ապահովումն է։
Միաժամանակ կոչով դիմում ենք հայ ժողովրդին.
Սիրելի՜ հայրենակիցներ, հայրենականի վերածված այս պատերազմում մեր համազգային նվիրումը, մեր երիտասարդ սերնդի հերոսական վարքը է՜լ ավելի է պարտավորեցնում անել հնարավորն ու անհնարը՝ հայության հավաքական ուժը կազմակերպելու և մեր միասնական նպատակին ծառայեցնելու համար։ Հենց այս օրերին է որոշվում մեր ժողովրդի` որպես միասնական նպատակներ ունեցող ազգի, ճակատագիրը:
Այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը և հանուն մեկնպատակի՝ հանուն միասնական հայրենիքի գործելը։ Բոլոր անձնական նախասիրությունները, կուսակցական և նեղ խմբային շահերը պետք է ստորադասվեն այս նպատակին։ Հայ ժողովուրդը վճռական պահին մշտապես կարողացել է համախմբվել և դիմագրավել վերահաս արհավիրքը՝ իր սերունդներին տալով բարգավաճելու և ստեղծարար ընթացքը շարունակելու հնարավորություն։
Ուստի, կոչ ենք անում հրաժարվել ներքին բոլոր տարաձայնություններից և ամբողջությամբ լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը:
1. Ալվարդ Պետրոսյան – գրող, հրապարակախոս
2. Աննա Մնացականյան – օպերային երգչուհի
3. Աշոտ Ավագյան – գեղանկարիչ, ՀՀ պետ. մրցանակի դափնեկիր
4. Արա Մարտիրոսյան – հրապարակախոս,վերլուծաբան
5. Արարատ Կոստանյան – ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստ. գիտաշխատող
6. Արաքսյա Մուշեղյան – կոմպոզիտոր, պրոդյուսեր
7. Արթուր Մկրտչյան – հրապարակախոս
8. Արծրուն Պեպանյան – գրող, հրապարակախոս
9. Արման Եղիազարյան – պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
10. Արմեն Ասրյան – պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
11. Արտակ Վարդանյան – հրապարակախոս, բան.գիտ.թեկն.
12. Արտավազդ Դարբինյան – պատմ. գիտ. թեկն., դոցենտ
13. Դավիթ Հակոբյան – ՀՀ վաստակավոր արտիստ
14. Դավիթ Պետրոսյան – բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
15. Դավիթ Սարգսյան – գրող, հրապարակախոս
16. Դավիթ Վանյան – բանաստեղծ
17. Զեմֆիրա Բարսեղան – ՀՀ վաստակավորարտիստ, պրոֆեսոր
18. Էդիկ Մինասյան – պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
19. Թաթուլ Մանասերյան – տնտ. գիտ. դոկտ..պրոֆեսոր
20. Ժիրայր Դադասյան – բեմադրիչ, ՀՀ արվեստիվաստ. գործիչ
21. Լավրենտի Հովհաննիսյան – բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
22. Լարիսա Ալավերդյան – Մարդուիրավունքների առաջին պաշտպան
23. Լևոն Ջավախյան – գրող, Մ. Խորենացի մեդալակիր
24. Լևոն Սարգսյան – բանաստեղծ
25. Լիա Իվանյան – գրող, հրապարակախոս
26. Լյուդվիգ Ավետիսյան – նկարիչ
27. Խաչատուր Ստեփանյան – պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
28. Հակոբ Ավետիքյան – Ազգօրաթերթիգլխ. խմբագիր
29. Հայկազուն Ալվրցյան – «Արևմտահայոցհարցերիուսումն. Կենտրոն», բան.գիտ.թեկն.
30. Հայկ Սարգսյան – տնտես. գիտ. դոկտ., պրոֆեսոր
31. Հարություն Կբեյան – գրող
32. Հովիկ Գրիգորյան – պատմ. գիտ. թեկն., դոցենտ
33. Մարատ Գրիգորյան – երկր. գիտ. թեկն., դոցենտ
34. Մարինե Հովյան – լեզվաբան
35. Մելինե Անումյան – պատմ. գիտ. թեկն.
36. Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս
37. Միքայել Մալխասյան – պատմ. գիտ. թեկն., դոցենտ
38. Նելլի Սարգսյան – երաժշտագետ
39. Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստ. արտիստ
40. Շուշան Վարդանյան – արվեստաբան, արվ,գիտ.թեկն.
41. Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտույթունների դոկտոր, պրոֆեսոր
42. Ռիտա Սաղաթելյան – լեզվաբան, բան.գիտ.թեկն.
43. Ռուբեն Մարգարյան – հրապարակախոս, վերլուծաբան
44. Ռուբեն Սահակյան – փաստաբան
45. Ռուզան Առաքելյան – հրապարակախոս
46. Ռուզան Խաչատրյան – լրագրող, գրող
47. Սաթենիկ Ավետիսյան – գրականագետ, բան.գիտ.թեկն.
48. Սահակ Սահայան – երգիչ
49. Սասուն Պասկևիչյան – կոմպոզիտոր
50. Սամվել Թադևոսյան – փաստավավերագրող, ռեժիսո
51. Սամվել Քոչինյան – բժշկ.գիտ.թեկն.
52. Սերժ Սրապիոնյան – գրականագետ, բան.գիտ.թեկն., դոցենտ
53. Սիլվա Յուզբաշյան – ՀՀ վաստակավորարտիստ
54. Սոնա Բանոյան – ՀՀ վաստակավորնկարիչ
55. Սոնա Մելոյան – մշակութաբան, լրագրող
56. Սուրեն Սարգսյան – պատմ. գիտ. դոկտ, պրոֆեսոր
57. Սպարտակ Ղարաբաղցյան – գրող, հրապարակախոս
58. Վահե Սարգսյան – պատմ.գիտ. թեկնածու
59. Վանո Եղիազարյան – բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
60. Վարդան Այվազյան – սահմանադրագետ, իրավ.գիտ.թեկն., դոցենտ
61. Վարդան Ոսկանյան – բան. գիտ. թեկն.
62. Վարդան Պետրոսյան – բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
63. Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավորգործիչ
64. Վիկտոր Կատվալյան – բան. գիտ. դոկտ.
65. Տիգրան Դավթյան – օպերայիներգիչ
66. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես» պարբերականի գլխ. խմբագիր
67. Քնարիկ Փիլոսյան – մշակութաբան
68. ՖլորաՆախշքարյան – «ԳոլոսԱրմենիի» թերթի գլխ. խմբագիր
Նոյեմբեր 3, 2020
Կոչը բաց է միանալու համար