
Կադաստրային քարտեզների թերությունների շտկման նպատակով կիրականացվի ՀՀ տարածքի օդային նկարահանում

Հայաստանում կադաստրային քարտեզներում տեղ գտած թերությունների ուղղման նպատակով հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանում և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանում: Այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
«Կադաստրային քարտեզներում տեղ գտած թերություննների ուղղման համար նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանումը և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանումը, որոնք կօգտագործվեն կադաստրային քարտեզների ուղղման գործընթացներում»,-ասաց Թովմասյանը:
Դրա համար նախապատրաստված է կառավարության որոշման նախագիծ: