
Հակառակորդի հարվածները եղել են Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության կենտրոնի և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքների ուղղությամբ․ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են ուղղված Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքներին։
«Կրկին թիրախավորվեց հիվանդանոցը։ Երկու քաղաքացիական անձ ծանր վիրավոր է»,- իր գրառման մեջ նշել է Բեգլարյանը։
Նշենք, որ ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանա-թուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։