Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։
Նոյեմբերի 11-ին, ժամը 16։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի սկզբնամասում քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է երթևեկելի հատվածում)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն նոյեմբերի 11-ին կատարած այցերի արդյունքները։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։
Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքի վայրից ոստիկանություն բերված 129 քաղաքացիներից 41-ն արդեն ազատ են արձակվել։
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ։
Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն:
Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կոչ է անում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին կրկին մարտահրավերներ են սպասվում։
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 11-ին նախատեսված հանրահավաքի առնչությամբ՝ հիշեցնելով, որ Հայաստանում ռազմական դրություն է:
Երեկ և այսօր առավոտյան, որոշ «Ֆեյսբուք» օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկ»-ի մասին:
Կիևում նոյեմբերի 10-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը՝ Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 02:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում, այրվում է տնակ։
Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճը կազմել է 20 հազար 977 դեպք, մեկ օրում մահացել է 368 հիվանդ, ապաքինվելուց հետո դուրս է գրվել 15,6 հազար մարդ: Այս տվյալները նոյեմբերի 10-ին հրապարակել է ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները չեն ստացել որևէ պարգևավճար։ Հոկտեմբեր ամսվա համար պարգևատրումներ չեն ստացել նաև ՍԴ աշխատակիցները։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են:
Տեր Հովհաննես Քահանան պատրաստվում է Դատիվանքի մասունքները, խաչքարերն ու զանգերը տեղափոխել Հայաստան:
Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։
Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 6 քաղաքացի։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի 343 դեպք է գրանցվել: Համաճարակաբան Արման Բադալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհում նման դեպքեր գրանցվել են, սակայն ուսումնասիրված և հանրությանը գիտականորեն ներկայացված դեպքերը քիչ են:
Սիրելի հայեր համախմբվեք, թող պետական այրերը գան և ներկայացնեն իրավիճակը, թող գա վարչապետը, Արցախի նախագահը և ՊՆ նախարարները և բացատրություն տան ստեղծված իզսպվածությունրավիճակի մասին։
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
Ու ամեն մի զոհված հերոս տղու փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը ով ունի պատիվ ու ինքնասիրություն : Եկեք փոխվենք բոլորս դառնանք ավելի հայեցի , նվիրված , հայրենասեր ու հոգատար լինենք մեկս մյուսի նկատմամբ :