Ավտովթար Ռյա Թազա գյուղի սկզբնամասում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 6-ին, ժամը 11:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Առաքել Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

Տեսանյութեր

Լրահոս