Բաժիններ՝

SOAD-ի Protect The Land երգի տեսահոլովակը 12 ժամում դիտվել է ավելի քան 1 միլիոն անգամ

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի Protect The Land երգի տեսահոլովակը Youtube-ում 12 ժամվա ընթացքում դիտումների քանակն անցել է 1 միլիոնը: Այս պահին տեսահոլովակը 24 ժամվա կտրվածքով աշխարհի ամենադիտվածների տեսանյութերի շարքում 6-րդ տեղում է:

Նոյեմբերի 6-ին 15-ամյա դադարից հետո System of a Down ռոք խումբը երկու նոր երգ է թողարկել՝ Protect The Land-ը և Genocidal Humanoidz-ը, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին:

Խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրել է, որ այդ երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է Արցախի և Հայաստանի նկատմամբ:

Ռոք երաժիշտը նշել է նաև, որ երգերը կարելի է գնել այստեղ, իսկ գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնության տրամադրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս