Բաժիններ՝

Առաջնագծում գտնվող զինվորի ընտանիքն օգնության կարիք ունի․ փոքր եղբորը դեղեր և սնունդ է անհրաժեշտ

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում բնակվող 7 հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի։ Ընտանիքի մայրը՝ Լուսինե Ասրյանը, ասում է՝ երեխաներից Հայկը, ով 8 տարեկան է, հասցրել է ունենալ 32 վիրահատություն, ունի աղիքային սուր անանցանելիություն։ Երեխային վերջին անգամ վիրահատել են հոկտեմբերին, անհրաժեշտ է գումար, որպեսզի գնեն դեղորայք, հետևեն ու պահպանեն սահմանված սննդակարգին։

«Երեխաներիցս մեկն էլ՝ Նարեկը, օգոստոսի 24-ին զորակոչվեց, Արցախում է, չէր հասցրել ընտելանալ,  երբ սկսվեց  այս պատերազմը։ Ունի երևանյան հիվանդություն, իր համար նույնպես շատ եմ անհանգստանում, բայց նա պատվով ծառայում է։ Ինքս էլ ծանր վիճակում եմ, հասկանում եմ բոլորին, բայց ազգիս օգնության կարիքն ունեմ։ Հայկի խնամքի համար ամենամսյա ծախսերը մոտ 600․000 դրամ  են կազմում։ Ես վարսավիրություն եմ սովորել, այնքան կուզեի աշխատել, հոգալ հոգսերը, բայց երեխաներին պահել է պետք, տանն էլ աշխատելու համար անհրաժեշտ պարագաներն են բացակայում։ Այս պահին աշխատող ուժ և կողմնակի եկամուտ չունենք։ Ստանում ենք միայն նպաստ` 45000 դրամ, և Հայկի հիվանդության թոշակը` 26000 դրամ։ Նախկին համայնքապետն ուշադիր էր, երկու շաբաթը մեկ ալյուր, ձեթ, մակարոն կամ 20,000 դրամով օգնում էր, աղբի փող չէր վերցնում, բայց հիմա այդ ամենն էլ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին։

Ընտանիքին օգնելու համար գործում են հետևյալ հաշվեհամարները, որոնք Լուսինե Ասրյանի անունով են․

«Արդշինբանկ» 2470018074420020

Ի դրամ 853764418

Հեռախոս՝ 077817719

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս