Բաժիններ՝

Մահացել է Միխայիլ Ժվանեցկին

86 տարեկանում մահացել է հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է երգչուհի Ալլա Պուգաչովան՝ հրապարակելով վեղեմի ընկերոջ լուսանկարը։

«Ահա և վերջ։ Դու հավերժ լքեցիր մեզ։ Անդառնալի կորուստ է։ Ընկե՛րս, քեզ երբեք չեմ մոռանա։ Դու միշտ իմ սրտում ես», – գրել է Պուգաչովան հրապարակմանը կից։

Հանրահայտ երգիծաբանի մահվան պատճառը երգչուհին չի հայտնել։

Ժվանեցկին 86 տարեկան էր։ Հոկտեմբերի սկզբին նա հայտարարել էր պատկառելի տարիքի պատճառով հանրային ելույթները դադարեցնելու որոշման մասին։ Բացի այդ, նա գանգատվում էր վատ ինքնազգացողությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30