Բաժիններ՝

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 22 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ընտանեկան բռնության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս