9-ամյա Արեգնազի բանաստեղծությունն է՝ նվիրված ոստիկան հորը՝ Հակոբ Թովմասյանին. նա հայրենիքի համար օրհասական պահին մեկնեց Արցախ ու անմահացավ։ Ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը համակարգում էր 2002 թվականից։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքի գլխավոր օդերեւութաբանական կայանում փետրվարի 23-ին ժամը 07:00-ի դրությամբ իջել էր մինչեւ մինուս 21,1 աստիճան:
Տոմսերի ամրագրման ծառայության վերլուծաբանները հայտնել են Ռուսաստանում ավիաճանապարհորդությունների համար ամենատարածված ուղղությունները:
Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ պետությունը պետք է միջամտի, որ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվողները չձախողեն, քանի որ ըստ նրա՝ գյուղատնտեսությունից հազարավոր կիլոմետրերով հեռու մարդիկ որոշում են ինտենսիվ այգի հիմնել և արդյունքում ձախողվում են:
Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տվյալ էր ստացվել, որ Մովսես գյուղի մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի: Տվյալը ստուգվեց փետրվարի 16-ին:
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը, Արցախյան երրորդ պատերազմին մասնակցության համար Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Արիության համար» մեդալի:
«Երեկ ոստիկաններից մեկը ինձ հետևյալն ասաց՝ գիտե՞ք՝ մենք ոչ ոքի կողմից չենք, մենք պետությունն ենք պաշտպանում. տղերք, եկել եմ՝ ձեզ ասեմ, որ դուք պետությունը չեք պաշտպանում, դուք պետությունը կործանողին եք պաշտպանում, դուք մեր պետությունը ոտնատակ տված դահիճին եք պաշտպանում, դուք թուրքին եք պաշտպանում, դուք ձեր ընկերների արյունը Շուշիում թափած ստահակին եք պաշտպանում, դուք ձեր երեխաների ապագան կործանողին եք պաշտպանում»:
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ակցիայի մասնակիցները շրջում են Երևանի տարբեր փողոցներով՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց արդար պահանջին։
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները:
«Այս իշխանությունը կազմակերպեց ցավալի հայրենազրկումը, և այդ գործընթացը շարունակում է»:
ՀՀ քննչական կոմիտեի և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի միջև այսօր՝ փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվեց համաձայնագիր, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը փետրվարի մրցանակներ հանձնեց ոլորտն ակտիվ լուսաբանող լրագրողներին՝ ընդգծելով նրանց կարևորությունը գիտության հանրահռչակման գործում:
Փետրվարի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։
Փետրվարի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ սաստիկ բքի պաճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե ընդդմիության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիներից մեկի ոտքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել հայկական գրանցմամբ օդանավի առևանգման մասին լուրերի վերաբերյալ:
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը, ֆեյսբուքում տեղեկացնում է Սուրեն Պարսյանը:
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների մասնագիտական և ծառայողական պատրաստվածությունն ստուգելու նպատակով հայկական զորախմբի մշտական տեղակայման վայր է այցելել ռազմակայանի հրամանատարը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 20.00-ից մինչև փետրվարի 24-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Մենք ունենք սփյուռքում ապրող 7 միլիոն հայրենակից, և հետևողական աշխատանքի շնորհիվ պետք է կարողանանք մարդկանց քաջալերել, որ նախ՝ գումարներ նվիրաբերեն, ապա նաև՝ դառնան պարբերաբար նվիրաբերություն անողներ։ Այս պահին ունենք 3000 հայրենակից, որոնք մեկ անգամ են նվիրաբերություն կատարել, և մեր նպատակն է, որ նվիրաբերությունները դառնան պարբերական»,- ասաց Ավետիքյանը։
2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ընտանիքները պետք է նախ դիմեն դատարան, որպեսզի ստանան անհետ բացակայողի կարգավիճակ, ապա դառնան «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու, իսկ այս հարցում զինծառայողների ընտանիքներին կաջակցեն Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ, որպեսզի նրանք անվճար օգնեն այդ ընտանիքներին. Ավելին, այսօր որոշ փաստաբաններ ևս առաջարկում են անվճար իրավաբանական օգնություն այն զինծառայողների ընտանիքներին, որոնք կանգնած են նման խնդրի առաջ։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր ստեղծման օրվանից մինչ այս պահը՝ 2021 թվականի փետրվարի 23-ը, ֆինանսական աջակցություն է հատկացրել 1528 ընտանիքի, որոնք հիմնադրամի շահառու են դարձել 2018 թվականից հետո։
Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։
Փետրվարի 22-ին, ժամը 17:40-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Վաղարշապատ փողոցում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ–ը։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: