Վրաերթ Արշակունյաց պողոտայում
Փետրվարի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «FORD» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1988 թ․) վրաերթի է ենթարկել քաղաքացի Մ․ Փ․-ին (ծնված 1960 թ․)։
Փրկարարները Մ․ Փ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։