Բաժիններ՝

Անհետ կորածների թվի նվազում ունենք. պարզվում է` զինվորը կա՛մ հուղարկավորվել է, կա՛մ գերի է

2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ընտանիքները պետք է նախ դիմեն դատարան, որպեսզի ստանան անհետ բացակայողի կարգավիճակ, ապա դառնան «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու, իսկ այս հարցում զինծառայողների ընտանիքներին կաջակցեն Փաստաբանների պալատի  Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ, որպեսզի նրանք անվճար օգնեն այդ ընտանիքներին. Ավելին, այսօր որոշ փաստաբաններ ևս առաջարկում են անվճար իրավաբանական օգնություն այն զինծառայողների ընտանիքներին, որոնք կանգնած են նման խնդրի առաջ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը՝ նշելով, որ այն զինծառայողների ընտանիքները, որոնք մինչև կարգավիճակի ստացումը դեռևս հիմնադրամի կողմից ամսական 300 հազար դրամ չեն ստանում, պետք է դիմեն Պաշտպանության նախարարությանը՝ ցուցակներում համապատասխան ճշգրտումներն անելու համար։

«Սակայն մենք արդեն իսկ ունենք անհետ կորածների թվաքանակի նվազում. մեզ ՊՆ-ից հայտնում են, որ այս կամ այն զինծառայողը կամ գտնվել է, գերի է եղել, վերադարձվել է, կամ պարզվել է, որ զինծառայողի աճյունը հուղարկավորվել է»,- ասաց Ավետիքյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս