Բաժիններ՝

«Քիչ առաջ միայն տեղեկացա Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ միայն տեղեկացա Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է, եւ միջոցներ ձեռք կառնվեն: Նման բան չպետք է թույլ տանք։ Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ հակառակ բոլոր նախասիրությունների։ Լրագրողին որեւէ մեկն իրավունք չունի խոչընդոտել ծավալելու իր գործունեությունը։ Նաեւ՝ չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը, երբ շատ լրատվամիջոցներ նկարահանում կատարում էին առանց միկրոֆոնի տարբերանշանի, որ ամբոխի ինքնադատաստանի բաժին չդառնային։ Դա անթույլատրելի է, խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Ափսոս տեղում չեք ասել դրա մասին, եւ նոր միայն տեղեկացանք, որ միջոցներ ձեռնարկվեին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728