
Սաստիկ բքի պաճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ սաստիկ բքի պաճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սպանդարյան-Սիսիան, Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։ Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: