«Հայ երիտասարդ, դո՛ւրս արի քո արժանապատվության պայքարին, դո՛ւրս արի կռվելու». Գևորգ Գևորգյան

Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ և անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում։

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ակցիայի մասնակիցները շրջում են Երևանի տարբեր փողոցներով՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց արդար պահանջին։

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը դիմելով երթի մասնակիցներին՝ ասաց, որ հայ երիտասարդն արժանապատվությամբ էր մեծանում, իսկ պարտված թուրքը ոռնում էր։

«Մտածելով քո վաղվա ապագայի մասին՝ կառուցում էիր հաղթական ապագան, դու հաղթանակած բանակի սերունդ ես, բայց դավաճան կապիտուլյանտը վաճառեց Հայաստանը՝ հարվածելով մեր թիկունքից, թույլ տվեց, որ թուրքը գա քո սրբազան հողը, թույլ տվեց, որ քո արժանապատվությունը ոտնահարի, որ դու քեզ անվտանգ չզգաս։ Դուրս արի քո արժանապատվության պայքարին, հայ երիտասարդ, դուրս արի կռվելու, դուրս արի ու ոչ մեկից մի վախեցի, մի վախեցի նապաստակներից»,- իր խոսքում նշեց Գևորգ Գևորգյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728