Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «ԿովիՎակ»-ը, որը ստեղծվել է Չումակովի անվան իմունակենսաբանական պատրաստուկների հետազոտության և զարգացման դաշնային գիտական կենտրոնում:
Փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակվելով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ, Լոռու մարզի Վահագնի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկել Հրաչյա Ս.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի մեղադրանքով:
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ արյունոտ ձեռքերով կախաղան հանված տիկնիկ էր բերել: 168.am-ի հետ զրույցում քաղաքացին ասաց, որ այդ տիկնիկը պատրաստված է Նիկոլ Փաշինյանի կերպարով, քանի որ վերջինի ձեռքերին է և՛ կորոնավիրուսից մահացածների, և՛ պատերազմում զոհվածների արյունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 18.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 18.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։
Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս:
Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Հանրապետությունում փետրվարի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակի» «Հայկ Մարությանը խլում է Արամ Վարդանյանի բիզնեսը» հրապարակումից հետո էլեկտրոնային նամակ ենք ստացել: Գրել էինք, որ ժամանակին թիվ 38 ներքաղաքային երթուղին մի գործարարի էր պատկանում, հիմա՝ քաղաքապետարանին: Նամակագիրը հարցնում է. «Գրում եք, թե քաղաքապետարանը 10 երթուղի է փակել: 38-րդ երթուղին արդեն իրենով է արել, երաշխիք կա՞, որ մնացածն էլ իրենով չի անելու»:
Չորրորդ զորամիավորման զորամասերում փետրվարի 18-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Փետրվարի 18-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Ռոման Մ.-ն, որը 2002 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փետրվարի 19-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գիշերային ծառայություն իրականացնելիս Մասիս քաղաքի Արարատյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ԳԱԶ-3221» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել 26 և 33 տարեկան երկու տղամարդու
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածաների թիվը մեկ օրում աճել է 13 433-ով:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 108 միլիոն թեստ, փետրվարի 19-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման:
Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2020 թվականի օգոստոսի 26-ին գազի արտահոսքից պայթյունի հետևանքով փլուզված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի 12 բնակարանների սեփականատերերը խնդրի առջև են կանգնել․ կառավարության կողմից տրամադրված գումարով նույն տարածքում չեն կարողանում բնակարաններ գնել։
2020թ․ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո իշխանությունների հրաժարականի պահանջը սկսեց առավել մեծ թափով շրջանառվել: Ու չնայած դրան, գործող իշխանությունը պնդում է, թե ունի հասարակության վստահության քվեն, ու երկրում չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն:
Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել ԱԱԾ. ՈՒՂԻՂ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին ԱԱԾ դիմակավորված ծառայողներն իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ, սակայն, փաստաբանի մուտքն ԱԱԾ խոչընդոտվում է։
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տան խուզարկությունն Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է, դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։