«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան – Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր-Երևան մայրուղային ջրատարը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 05.00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29 և 33 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Գերմանիայի Բայրոյթ քաղաքի վարսավիր Անդրեաս Նույսլը էլեկտրոնային աճուրդի է դրել կարանտինից հետո առաջին հաճախորդի գրանցումը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան-Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վնասվել է Շորշոր-Երևան մայրուղային ջրատարը:
Օրերս ոստիկանության Արարատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Նախ ՀԱԱԳՎ-ում ստացված տեղեկությունների հիման վրա տարված բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է անցած տարի Արցախից բերված տարբեր տեսակի 40-ից ավելի նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 4000-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ, օդաճնշիչ ատրճանակ և այլն։
Փետրվարի 22-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի է ունեցել ավազակային հարձակում․ տարածքում նռնակ կա։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա՝ ըստ անհրաժեշտության իրականացվում է նաև այդ կացարանները կահույքով ու կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հուշանվերների և ոսկերչական իրերի խանութ-սրահում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 դիակի դատաբժշկական փորձաքննություն: 18.02.2021 թվականի դրությամբ` 3684 դիակի դատաբժշկական փորձաքննությունից 1645 մարմին և մասունք է նույնականացվել»,- 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Առողջապահության նախարարությունից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փետրվարի լույս 19-ի գիշերը, ժամը 01.30-ի սահմաններում, ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Վահագնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել ու ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ։ Նա 2020 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր հանդիպել են արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:
Խարդախություններ կատարելու համար նրա նկատմամբ առկա են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, սակայն ազատազրկման տեսքով պատժի կատարումը հետաձգվել է մինչև նրա երեխայի 3 տարեկան դառնալը։
Տնօրենը բերման է ենթարկվել ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ֆրանսիայից ուղարկված բեռի մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ:
Փետրվարի 20-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ:
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, վերջինիս տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանի գլխավորությամբ անցկացվել է Քրեակատարողական ծառայության համակարգի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկների պետերը, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ, անվտանգության և պահպանության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև ներքին անվտանգության բաժնի և շտաբի ղեկավարությունը։
Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ահազանգել է, որ այդ երկրում արևմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել են ոչնչացման վտանգի տակ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Փետրվարի 20-ին, ժամը 21.00-ին, Երևանի Աթոյան փողոցից Նոր Արեշի 5-րդ փողոց ընկած հատվածում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա Եվգենյա Խաչատուրովային, որը մահացել է:
Փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարին տեղեկություններ ստացան նախկինում կատարված հանցագործությունների վերաբերյալ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը թուիթերյան իր էջում գրել է. «Ոնց հասկանում եմ, մարդկանց բռնում են զուտ էն բանի համար, որ ֆեյքի օգտագործած նույն VPN-ից են օգտվում։ Եթե այլ փաստեր չունեն, ապա կոնկրետ յանները տարել ա»: