Բաժիններ՝

Մոսկվայում ամենացուրտ գիշերն է գրանցվել ձմռան սկզբից ի վեր

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքի գլխավոր օդերեւութաբանական կայանում փետրվարի 23-ին ժամը 07:00-ի դրությամբ իջել էր մինչեւ մինուս 21,1 աստիճան: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Մոսկվայի օդերեւութաբանական բյուրոյում։

«Անցած գիշերն ամենացուրտն է եղել Մոսկվայում այս ձմռան սկսվելուց ի վեր»,-ասել է օդերեւութաբանական բյուրոյի ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ մայրաքաղաքում 2020-2021 թվականների ձմռանը նախորդ ջերմաստիճանային նվազագույնը գրանցվել է հունվարի 18-ին (մինուս 23,6 աստիճան): Օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ամենացուրտը Մոսկվայում գրանցվել է 1945 թվականին (մինուս 30,5 աստիճան), ճշտել են օդերեւութաբանական բյուրոյում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անսովոր ցրտերի պատճառով մայրաքաղաքում մինչեւ փետրվարի 23-ը ժամը 10:00-ն գործում է եղանային վտանգավորության նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ, Մոսկվայի տարածաշրջանն սպասում է մինուս 20 աստիճանից ցածր եւս մեկ սառնամանիքային գիշեր, իսկ հինգշաբթի օրվանից՝ փետրվարի 25-ից, եղանակը կսկսի կտրուկ տաքանալ:

Լույս փետրվարի 26-ի գիշերը Մոսկվայում եւ Մերձմոսկվայում տեղ-տեղ սպասվում է մինչեւ պլյուս 5 աստիճան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս