Փետրվարի 24-ին, ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 11 հասցեում հրդեհ է բռնկվել:
Երեկ ընդդիմադիր ուժերի երեկոյան կազմակերպած երթի ընթացքում անթույլատրելի միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան խմբագրության՝ տվյալ պահին իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող Արտակ Խուլյանի, օպերատոր Կարեն Չիլինգարյանի և երթի մասնակից որոշ քաղաքացիների միջև:
Կանոնավոր չվերթների վերսկսման մասին հայտնելուց հետո Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար արտասահմանյան ավիաուղղությունը:
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական և հայկական տեղեկատվական դաշտում:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 11 749-ով՝ մինչեւ 4 200 902: Փետրվարի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու՝ անվանելով նրան «հազար դրամով եկած»:
Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ օդային սահմանը:
2021 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելեձեին:
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվում բողոքներ այն մասին, որ հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից, քանի որ անկանխիկ եղանակով գումարի վճարումը շարունակելու համար չեն կարողանում տարեկան 1 անգամ բանկ այցելել։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում:
Գ. Վ-ի հետ հետագա հանդիպումների ժամանակ Ա. Մ.-ն նրան մոլորեցնելու, գիտակցության ու կամքի վրա ներազդելու նպատակով տեղեկացրել է, թե իր անձնական կապերն օգտագործելով կարող է օգնել՝ հայտնաբերելու Դ. Վ.-ին, իսկ 2021 թվականի փետրվարի 17-ին նրա վերաբերյալ առարկայական տեղեկություններ տրամադրելու պատրվակով վերջինիս հորից պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 23-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել մոր կողմից որդու՝ դատապարտյալ Ա. Տ.-Պ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին սպասվում է անձրև:
Պետական երկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը չի ցանկանում անդրադառնալ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի վերաբերյալ հրապարակումներին՝ նշելով, որ վերջինս այդ հրապարակումներին արդեն անդրադարձել է։
Նշված օրերին և ժամերին շչակի գործարկման ընթացքում հորդորում ենք խուճապի չմատնվել:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին:
Ձերբակալվել է այն տղամարդը, որին կասկածում են Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանում բանկի մասնաճյուղի վրա նռնակի մուլյաժով ավազակային հարձակման մեջ:
Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները:
Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը, իրապես հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։
Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հանրապետության որոշ շրջաններում, ինչպես նաև Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել բեռների տարանցումը տարածքների միջեւ, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Փետրվարի 24-ին, ժամը 05:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակի կապակցությամբ նախատեսվում է գիրք հրատարակել աստղադիտարանի պատմության և նվաճումների մասին:
Փետրվարի 17-ին, ժամը 13.10-ին, ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Սիսիանի բաժնում: Ժամը 12.55-ին Սիսիանի Նժդեհի փողոցի առևտրի սրահ էր մտել դանակով զինված մի տղամարդ և 48-ամյա վաճառողուհու կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էր զգալի չափերի ոսկյա զարդեր ու փախել:
2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:50-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի 34-ամյա բնակչի դի։
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածներիւ թիվն աճել է 11 823-ով, դա նվազագույնն է հոկտեմբերի 8-ից ի վեր:
9-ամյա Արեգնազի բանաստեղծությունն է՝ նվիրված ոստիկան հորը՝ Հակոբ Թովմասյանին. նա հայրենիքի համար օրհասական պահին մեկնեց Արցախ ու անմահացավ։ Ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը համակարգում էր 2002 թվականից։