Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հյուսիս-արևելյան 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.90C (1986 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.00C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.40C