Մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեպի Ռուսաստանի Դաշնություն կատարվող զանգերի սակագները, ռուսաստանյան խոշորագույն օպերատորների փոխկապակցման սակագների զգալիորեն բարձրացման պատճառով, «Յուքոմ» ու «Վիվա-ՄՏՍ» ընկերությունները ևս բարձրացրել են։
Արցախի գլխավոր դատախազության կողմից՝ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից ուղարկված ուսումնասիրության արդյունքների, քրեական գործ է հարուցվել՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բնակչությանը տարհանելու պարտականությունը՝ սահմանված քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով, ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
Պետտուրքի բարձրացման հետևանքով մարդիկ կարող են այլևս չկարողանան դիմել դատարաններ. Անի Սամսոնյան
Արցախում մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2005-2008թթ. գնված, սակայն մինչև 2021թ. մայիսի 1-ը չակտիվացված, երբևէ չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն 2021թ. մայիսի 1-ին, տվյալ համարների բջջային քարտերը այլևս հասանելի չեն լինի օգտագործման համար:
«Ի՞նչ է սա նշանակում: Ցավում եմ, բայց լճի ափերին կան կառուցված շինություններ, որոնք հիմնականում անօրինական են, դրանք պետք է քանդվեն: Իհարկե, եթե հնարավոր է տեղափոխել, ապա գոնե պետք է դրանք այլ տեղ տանել, ամեն դեպքում ափսոս են: Երկրորդը թափոնների խնդիրն է, դրանց առկայությունը պետք է բացառել լճի հարակից տարածքում հատկապես»:
Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւան քաղաքի եւ Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Ղ.-ն` տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին` անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Ա. Ա.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես օտարերկրյա պետության որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:
Մարտի 1-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա Սոսի Խանիկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 22.15-ին մահացել է:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 1-ին ժամը 22:00-ից դադարեցվել է «Սարի թաղ» թաղամասի 5-րդ, 7-րդ փողոցների, 7-րդ փողոցի նրբանցքի, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ փողոցների, 13-րդ փողոցի նրբանցքի, 14-րդ, 19-րդ, 19ա փողոցների, 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ շարքերի գազասպառողների գազամատակարարումը:
Մարտի 1-ին, ժամը 22։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու, ինչպես նաև բնակարան ստանալու համար միջնորդավճարներ վճարելու պատրվակներով Կոտայքի մարզի երկու բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքերի հանգամանքները:
Փետրվարի 22-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին նույն օրը։
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փետրվարի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել տեղեկություններ, որ Քանաքեռի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք ունի։
Փետրվարի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություն էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի՝ Գլաձոր համայնքում հաշվառված Վանական համալիր Սպիտակավոր Սուրբ Աստվածածին հանրապետական նշանակության հուշարձանը անհայտ անձը վնասել է:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ իշխանությունների քաղաքականությունը գյուղատնտեսության հանդեպ այդպես էլ չի փոխվել՝ նախորդ տարիների սխալները շարունակում են կրկնվել:
Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանն այսօր ռեկտոր չընտրեց։
168.am-ն այսօր տեղեկություն էր ստացել, որ տարբեր հիվանդանոցներում բուժաշխատողներին ստիպում են ստորագրել ավելի ցածր աշխատավարձով աշխատելու նոր պայմանագիր, իսկ չստորագրելու դեպքում՝ հեռացնում աշխատանքից:
«Հայրենիքի փրկության շարժումը», որն արդեն 4-րդ օրն է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան, այսօր նախաձեռնել էր հերթական հանրահավաքը՝ Ազգային ժողովի ու Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ փետրվարի 27-ին Նորամարգ գյուղի դպրոցում բացվել է փառքի անկյունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 1-ին աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորումում:
Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել են ստուգումներ:
Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ դիպուկահարներն արդեն «իրենց տեղում» են
Այսօր Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր են ընտրում։ Թվով 6 թեկնածուներ են առաջադրվել` Պարգև Բալջյան, Նորայր Հարությունյան, Արամ Միքայելյան, Դավիթ Ղազարյան, Ամալյա Մխիթարյան, Գոռ Վարդանյան։ Ժամը 18։00-ի դրությամբ բուհի զարգացման իր տեսլականը ներկայացրել են չորս թեկնածուները։
Մարտի 1-ի հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: