Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր են ընտրում

Այսօր Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր են ընտրում։ Թվով 6 թեկնածուներ են առաջադրվել` Պարգև Բալջյան, Նորայր Հարությունյան, Արամ Միքայելյան, Դավիթ Ղազարյան, Ամալյա Մխիթարյան, Գոռ Վարդանյան։ Ժամը 18։00-ի դրությամբ բուհի զարգացման իր տեսլականը ներկայացրել են չորս թեկնածուները։

Բուհի Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից ներկա են 30-ը, նրանցից մեկը մասնակցում է հեռավար եղանակով։

Նիստի սկզբում թեկնածուներից երկուսը` Պարգև Բալջյանը և Դավիթ Ղազարյանը, առաջարկեցին հետաձգել ընտրությունը։ Հարցը դրվեց քվեարկության։ Հոգաբարձուների խորհուրդը դեմ էր այս առաջարկին։

Բուռն քննարկվեց նաև թեկնածուների ելույթների` բաց կամ փակ լինելու հարցը։ Նիստի մասնակիցներից մեկը պնդեց, որ, բացի թեկնածուից և Հոգաբարձուների խորհրդի անդամներից, որևէ մեկը չպետք է ներկա լինի թեկնածուի ելույթին և հարց ու պատասխանին, քանի որ թեկնածուները կարող են լսել միմյանց ելույթները և հնչած մտքերն օգտագործել իրենց ելույթներում։ Նիստը շարունակվեց բաց ձևաչափով։

Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրացել է, և այժմ ռեկտորի պարտականությունները կատարում է պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը։

Նա ասաց, որ մարտի 1-ն իրենց բուհի հիմնադրման օրն է, և շնորհավորեց ներկաներին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031