ՀՀ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ կնքել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի (1մլրդ ՀՀ դրամ) պայմանագիր:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։
Մարտի 6-ին, ժամը 00:46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի որդու հետաձգված հարսանիքը նշանակվել է ապրիլի 10-ին։ Այն կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Մարտի 6-ին, ժամը 05:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում․ կա տուժած:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին մարզերից մարդկանց համատարած տեղափոխումը իրականացնելու համար օգտագործվել են նաեւ տուրիստական կազմակերպությունների, ի մասնավորի՝ «Բաս վոյաժի» ավտոբուսները: Ճիշտ է, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց համակիրներին տեղափոխելը վարչական ռեսուրս չէ, սակայն փաստացի չեն էլ հերքում, որ իրականացրել են տեղափոխություն: «Իմքայլականները» նշում են, որ պետական՝ մասնավորաբար, «ԱԺ-ի, […]
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները, համագործակցելով ՔՈ գլխավոր վարչության ծառայողների հետ, ձեռնարկած միջոցառումներով և իրականացրած ծառայողական քննության արդյունքներով պարզել են, որ մի քաղաքացու, սահմանված կարգի խախտմամբ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչներից մեկը միջնորդել է Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մի տեսուչի, ինչի արդյունքում նա կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ քաղաքացու գործնական քննության արդյունքներն արձանագրություններում գնահատել է դրական՝ նրա կողմից բավարար գիտելիքներ չունենալու պայմաններում, և քաղաքացուն հատկացվել է վարորդական իրավունքի վկայական։
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական ուժերի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված և 44 օր տևած պատերազմի հետևանքով ավելի քան 100․000 մեր հայրենակից տեղահանվել և հաստատվել էին Հայաստանի տարբեր մարզերում։ Այդ ընտանիքների մի մասը պատերազմից հետո արդեն վերադարձել է Արցախ, բայց թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հարյուրավոր ընտանիքներ դեռ ունեն սոցիալական ամենատարբեր կարիքներ։ Ըստ պաշտոնական տվյալների` պատերազմի հետևանքով ավելի քան 35.000 մարդ զրկվել են իրենց տներից, իսկ զոհված ու վիրավոր հերոսների ընտանիքները ունեն հոգեբանական ու սոցիալական մի շարք խնդիրներ։
Պահքի շրջանն է: Այս շրջանում մարդիկ առավելապես կարևորում են զղջման ու ապաշխարության խորհուրդը՝ որպես պահքի անբաժանելի մաս: Պահքի շրջանում հատկապես տարածված է այն տեսակետը, թե մինչև չմեռնես, հարություն չես առնի: Այս ընթացքը, սակայն, խտացումն է մեր ողջ կյանքի:
Արցախյան երկրորդ ազատամարտի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող, սերժանտ Էդգար Սարգսյանը ծնվել էր 1987 թվականին՝ Էջմիածնում։ 2005- 2007 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության զորքերում էր 2013 թվականից։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ:
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին:
Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարդն էլ որքան տականք պետք է լինի, որ հիմա էլ սրբավայրում կանգնի ու հայտարարի, թե իբր «…Արցախից այնպիսի հայտարարություն եղավ, որը վնասեց գերիների փոխանակման գործընթացին…»:
Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:
Եռաբլուրն՝ այսօր
Կառավարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ընդունել ու այն ուղարկել Ազգային ժողով։
Խորհրդարանն այս քառօրյա նիստի ժամանակ քննարկեց, սակայն չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից օրենսդրական փաթեթը, քանի որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց, որ այս նախագծում իրենց առաջարկությունները չեն ներառվել։
Մարտի 4-ին «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, որում Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն էին հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:
Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, մարտի 5-ին դասական աճուրդի կարգով, վաճառքի է ներկայացրել բարձր դասի պետական ծառայողական ավտոմեքենաներ ընդհանուր առմամբ 9 լոտ՝ 150 միլիոն ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Մարտի 5-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի այս օրը Բաղաբուրջի հուշահամալիրում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում:
Մարտի 3-ին, ժամը 22.50-ին, 21-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել, որից հետո, ժամը 21.30-ին, մարմնական վնասվածքներով իր տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։