Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր համակարգչի լուսանկարը, որում երեւում է, որ այն միացված է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի արդյունքում իր «IP» հասցեն հանդիսանում է այն նույն հասցեն, որով 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործվել «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ օգտահաշիվ։
Մարտի 2-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Բջնի գյուղի 62-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում ուսունասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս):
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 15.00-ից մինչև մարտի 5-ը ժամը 7.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում փոփոխությունների օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցույթան անդամներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը:
Մարտի 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի անունից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին հանձնեց «1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշամեդալ և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ պատվոգիր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնասպորտային համալիրում մարտի 3-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Մարտի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Հովո» բեռնատար ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա. «ԲՄՎի» 39-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը:
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են Ռուսաստանի քաղաքացու, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Կալինինգրադի մարզի էներգետիկ օբյեկտում: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ այս նախագծով առաջարկվում է Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 մլն 228 հազար դրամ:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Արցախի տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով COVID-19 համավարակի վիճակագրությունը, տեղեկացրեց, որ վերջին շրջանում կա հիվանդացության աճ։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Մարտի 4-ին, ժամը 03։19-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 5 հասցեի 2-րդ հարկի աշխատասենյակներից մեկում ծուխ է նկատվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի տարծման գործակիցը մարտի 3-ին 0,98-ից իջել է մինչեւ 0,97: Մոսկվայում այդ ցուցանիշը տեղի է տվել 1,29 նշագծից եւ իջել է մինչեւ 1,07, հետեւում է նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից։
Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե
Կորոնավիրուսի նոր մուտացիա՝ նիգերիական մանրէահիմք է հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում՝ Բրեշիայում:
Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը նշանակումից երկու օր անց իր հավատարմությունն է ցույց տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին վերադառնալ դիմակներ կրելու խիստ ռեժիմին, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի քանակը կայուն աճում է:
«Նա ունի որոշակի խարիզմա, նրա խոսքը լայն զանգվածների համար ընկալելի է։ Բայց տարիներ շարունակ ինքն իրեն անընդհատ կրկնում է և արդեն մարդկանց վրա չունի այն ազդեցությունը, ինչ առաջ ուներ»:
Ըստ ԲՏ նախարար Հակոբ Արշակյանի, չնայած Աբու Դաբիում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայկական ցուցանշումներն այդպես էլ տեղ չեն հասել, բայց իրենց տաղավարը եղել է ամենասիրուններից մեկը։
Նրանք կեօրից նստել են շենքի մուտքի մոտ՝ հստակ պատասխան պահանջելով, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու:
Մարտի 3-ին, ժամը 15:59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան միակողմանի ընկել է դիտահորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ:
Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը: