
Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։