Փաշինյանի հանրահավաքին մարզերից և մայրաքաղաքից ստիպողաբար բերված քաղաքացիներից շատերը միանում էին ընդդիմության հավաքին

«Հայրենիքի փրկության շարժումը», որն արդեն 4-րդ օրն է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան, այսօր նախաձեռնել էր հերթական հանրահավաքը՝ Ազգային ժողովի ու Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց: Այսօրվա հանրահավաքն ուներ «Ազգ, բանակ, հաղթանակ» խորագիրը:

Երկիրը փրկելու, պետականությունը պաշտպանելու, բանակի ու Հանրապետության նախագահի կողքին կանգնելու համար Բաղրամյան պողոտայում հավաքված հազարավոր քաղաքացիները ողջ պողոտան լցրել էին «Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ, բանակ, հաղթանակ» կարգախոսներով:

Նույն ընթացքում Նիկոլ Փաշինյանի կոչով հանրահավաք էր նաև Հանրապետության հրապարակում:
Ինչպես Բաղրամյան պողոտայի հանրահավաքի ընթացքում հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, այսօրվա հանրահավաքին մասնակցում էին նաև Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզի բնակիչները:

Ի դեպ, վարչական և ֆինանսական հսկայական ռեսուրսի գործադրմամբ, ստիպողաբար Հանրապետության հրապարակ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին մասնակցելու բերված քաղաքացիներից շատերը միանում էին ընդդիմության «Հայրենիքի փրկության շարժմանը»:

Բաղրամյան պողոտան՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս