
2005-2008թթ. գնված, սակայն չակտիվացված և երբևէ չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն. Վիվա-ՄՏՍ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2005-2008թթ. գնված, սակայն մինչև 2021թ. մայիսի 1-ը չակտիվացված, երբևէ չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն 2021թ. մայիսի 1-ին, տվյալ համարների բջջային քարտերը այլևս հասանելի չեն լինի օգտագործման համար:
Այդ համարները Ընկերության ընթացակարգով սահմանված կարգով կդրվեն վաճառքի: