Կորոնավիրուսի տարածման տեմպերով նախօրեին Հնդկաստանում նոր համաշխարհային հակառեկորդ է սահմանվել: Վերջին 24 ժամվա ընթացքում այդ երկրում կորոնավիրուսով է վարակվել 401 հազար 993 մարդ:
Երիտասարդ ամուսիններ Ամալյան և Գրիշան մի քանի տարի առաջ Ռուսաստանից վերադարձան ու մեկնեցին Արցախ, Մեծ Շեն գյուղ՝ բնակվելու, սակայն 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառով նրանք լքեցին այն ու հիմա մի շարք սոցիալական խնդիրներ ունեն։
«Ձեզ բազմաթիվ օրինակներից միայն մեկը բերեմ: Երեկ՝ ժամը 22.30-ի շրջանում, Աթենքի փողոցը Իսակովի պողոտային կապող հատվածում աննկարագրելի իրարանցում սկսվեց: Ճանապարհային ոստիկանը կտրուկ կտրեց դեպի Իսակովի պողոտա ընթացող մեքենաների ճանապարհը՝ վթարային սարսափելի իրավիճակ ստեղծելով»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ սկզբում անգամ մտածել են, թե ոստիկանները հանցագործ են վնասազերծում:
2020 թվականի դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ:
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ Աշխատասիրությունը, աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը մեր ազգային ինքնատիպ առանձնահատկություններից են, որը մշտապես պետք է պահպանենք՝ մեր ընտանիքիների և պետության ամրապնդման համար։
Ապրիլի 30-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9270 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 814 558-ի:
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Արցախի կորսված կոթողները» բացօթյա ցուցահանդեսին մարդիկ կարող են լուսանկարների միջոցով ծանոթանալ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հիսունից ավելի պատմամշակութային արժեք ունեցող կոթողի, որոնք այժմ վտանգված են:
Հնդկաստանի Բհարուխ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ապրիլի 30-ին, ժամը 20.45-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է քաղաքացիական ծառայողներին երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ արտերկրում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
անհայտ ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի:
Մայիսի 1-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի կենդանաբանական այգում հետաձգվել են տարեշրջանի բացմանը նվիրված մայիսի 1-ի տոնական միջոցառումները:Այս մասին հաղորդագրություն է զետեղված այգու «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Ճապոնիայում մայիսի 1-ին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Տուժածների և ավերումների մասին հաղորդում չկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
«Սանիթեք» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում եւ արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։
Երեւանում այսօր՝ մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ դանակահարված։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մայիսի 1-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի 3-րդ և 4-րդ հարկերից ծուխ է նկատվում։
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
Ապրիլի 26-ին ոստիկանություն զանգած երիտասարդը հայտնել էր, որ Ազատության հրապարակում իր ընկերոջը երկու հոգի դանակով սպառնացել են և գողացել բջջային հեռախոսը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն օգնություն է առաջարկել Հնդկաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին հայտնել է Չինաստանի պետական հեռուստաընկերությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկրորդ մեղադրյալի մասով նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
168․am-ը «Հայփոստ»-ին ուղղված հարցմամբ հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենք տիրապետում են նման տեղեկատվության, թե՞ ոչ: Եթե, ամեն դեպքում, շենքը դրվի աճուրդի՝ մասնակցելո՞ւ են դրան, թե՞ ոչ, և եթե՝ այո, ապա որտեղի՞ց են գումար ներգրավելու:
Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Աֆղանստանի Լոգար նահանգի Պուլի-Ալամ քաղաքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով մահացել է շուրջ 30 մարդ, առնվազն 60-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մինչ տարածաշրջանային մամուլը հերքումների ու հաստատումների տարափի մեջ է` Իրանի Գերագույն Ազգային Խորհրդի քարտուղար Շամխանիի ու ԱՄՆ գլխավոր հետախույզ Բըրնս հանդիպման թեմայով, էսօր երեկոյան սպասվում է Սերժ Սարգսյանի փոքրիկ արտահոսքը` Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան դաշինքի վերաբերյալ, որն էլ էս ամեն ինչի ակունքում էր: