Բոլոր գործատուները պետք է ավելացնեն պատվաստված աշխատողների քանակը. Վահան Քերոբյան
Պատվաստումների դեմ Հայաստանում շարժումներ են սկսվել, մինչդեռ շուտով առանց պատվաստման անհնար է լինելու ճամփորդելը. Փաշինյան
«Վահան Քերոբյանը կրճատել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք». բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության հետ կապված համակարգային բնույթ ունեցող և տարիներ շարունակ լուծում չստացող խնդիրներ՝ ինչպես հրապարակային ելույթներով, հայտարարություններով, տարեկան հաղորդումներով, այնպես էլ դեռևս 2017 թվականին հրապարակված արտահերթ հրապարակային զեկույցով և այլ եղանակներով:
Ապրիլի 28-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետնամասում այրվում են ծառեր։
Հայաստանը դիտարկում է երկիր մուտքը դարձնել հնարավոր նաև պատվաստումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում. գործող կարգի համաձայն՝ ներկայում երկիր մուտքը թույլատրվում է 72 ժամվա վաղեմության թեստի բացասական պատասխանով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապրիլի 25-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Ենոքավան գյուղում ստուգել են Գետահովիտ գյուղի 28-ամյա բնակչի՝ 8 խմ փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։
Ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատության հրապարակում երկու հոգի դանակով սպառնացել են իր ընկերոջը և գողացել բջջային հեռախոսը:
Երկաթուղին մի ամբողջ համակարգ է, որի կառավարումն ու անվտանգության ապահովումը բավական բարդ խնդիր է: Այս հարցում Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների հետ սերտորեն համագործակցում է նաև ոստիկանությունը: Իսկ երկաթուղու անվտանգություն նախևառաջ նշանակում է մարդկանց անվտանգություն:
Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև:
«Ժողովուրդը բորբոքված էին, նույնիսկ ասում էին՝ եթե չվաճառվի, խնդիրը չլուծվի, և ստիպված լինենք տանենք-լցնենք աղբավայր, կտանենք-կլցնենք կառավարության մոտ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրացման խնդիր կա։
Կյանքի 91-րդ տարում մահացել է «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամ, լեգենդար տիեզերագնաց Մայքլ Քոլինզը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Քոլինզի ընտանիքի անդամների հայտարարությանը:
Ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տաշիր քաղաքի 30-ամյա մի բնակիչ թե՛ իր բնակավայրում և թե՛ Վանաձորում պարբերաբար ապօրինի կերպով ատրճանակ է կրում։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 053-ով: Դա նվազագույնն է անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից ի վեր, հետեւում է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից։
Ապրիլի 28-ին, ժամը 16:00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ոստիկանության զորքերի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյանը ծնվել է 1989 թվականին, Երևանում։ Ունի երեք դուստր՝ Էլիզաբեթը, Ամելիան և Կատրինը։
82-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դեռևս 2015թ. Այգեշատ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ապրիլի 28-30-ն՝ առանձին շրջաններում, մայիսի 2-3-ը շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Չմոռանաք երբեք, որ որևէ մեկը ինքն իրենից չի կարող բացատրել Սուրբ գրքերի մարգարեությունները, որովհետև մարգարեությունները բնավ էլ մարդկանց կամքի ծնունդ չեն, այլ Աստծու մարդիկ Սուրբ Հոգու մղումով խոսեցին դրանք։
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով:
Ապրիլի 26-ին 66 տարեկան հասակում մահացել է ոստիկանության ՀԿԱ վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Սուրենի Խուբլարյանը:
Քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը կալանվորվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է նպաստել Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործմանը ինչպես մշակելով օրենսդրական նախագծեր, այնպես էլ տրամադրելով մասնագիտական կարծիք:
Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։
Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։
Պետպատվերի շրջանակներում ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանի նախագծով ու հեղինակային վերահսկողությամբ և վերականգնող շինարար Ալիկ Անանյանի ու իր արհեստավարժ թիմի կողմից ամրակայվել և վերականգնվել էր Քոբայրի վանքի զանգակատունը։ Վերականգնողական աշխատանքներում ներառված չէր գմբեթի խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մուտքի դուռը։