Արցախի հյուսիսից՝ «Արեգասար» կոչվող տեղանքից ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել մեկ հայ զինծառայողի աճյուն

Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930