Բաժիններ՝

«Էսօր երեկոյան սպասվում է Սերժ Սարգսյանի փոքրիկ արտահոսքը առ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան դաշինքը»․ Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մինչ տարածաշրջանային մամուլը հերքումների ու հաստատումների տարափի մեջ է` Իրանի Գերագույն Ազգային Խորհրդի քարտուղար Շամխանիի ու ԱՄՆ գլխավոր հետախույզ Բըրնս հանդիպման թեմայով, էսօր երեկոյան սպասվում է Սերժ Սարգսյանի փոքրիկ արտահոսքը` Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան դաշինքի վերաբերյալ, որն էլ էս ամեն ինչի ակունքում էր:

Մոտ ապագայում մի քանի նման անտրամաբանական թվացող, բայց իրականում շատ օրինաչափ ու սարսափելի դաշինքների մասին էլ ես կպատմեմ: Ասենք, Թուրքիայում ատոմակայան կառուցող, իսկ Արցախի առաջնագծում անտառ փիդռող ընկերության ու ՀՀ իշխանության դաշինքների մասին: Կամ Հայաստան Համահայկական Հիմնադրամի ղեկավարների մասին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի աշխատակից էին հանդիսանում… դաշինքնե՜ր… դաշինքնե՜ր… մեր փրկիչների դաշինքներն էին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս