
Աֆղանստանում պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել

Աֆղանստանի Լոգար նահանգի Պուլի-Ալամ քաղաքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով մահացել է շուրջ 30 մարդ, առնվազն 60-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախնական տվյալներով, պայթյունը գրանցվել է հիվանդանոցի մոտ:
Դեռևս հայտնի չէ, թե ով է կատարվածի պատասխանատուն: