Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին
Եղանակի վատ պայմանների պատճառով Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին: «kommersant»-ը տեղեկացնում է, որ hորդառատ անձրևների պատճառով որոշ գետերում մակարդակը հասել է կրիտիկական նիշի: Քաղաքում արդեն ջրի տակ են անցել մի քանի փողոցներ ու բակեր: Հուլիսի 4-ին քաղաքում հայտարարվել է փոթորիկի նախազգուշացում հորդառատ անձրևների ու քամու պատճառով:
Տեղում աշխատում են փրկարարները, որպեսզի հնարավոր տարհանման դեպքում կարողանան արագ արձագանքել: Ադլերում ուժեղ քամին պոկել է մի քանի սեփական տների տանիքներ, մեծ վնաս է հասցվել տեղական լողափերին:
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ծով, ափեզրեր այցելելուց: