Բաժիններ՝

Ո՞ր դեպքում կարող է օտարազգին մուտք գործել Հայաստան

Եվրամիությունը որոշում է կայացրել ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան այցելել ԵՄ ոչ պարտադիր, ներառյալ՝ տուրիստական ուղևորություններով: Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ պետությունները կարող են սահմանները բացել այնպիսի երկրների համար, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, չճանաչված Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Կատարը և Սաուդյան Արաբիան:

Մայիսի սկզբին Եվրոպական հանձնաժողովը, համաճարակը սկսվելուց ի վեր առաջին անգամ, ԵՄ երկրներին առաջարկեց թուլացնել մուտքի սահմանափակումները և թույլատրել Եվրոպական դեղերի գործակալության կողմից գրանցված պատվաստանյութերով պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը:

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ո՞ր դեպքում կարող է Հայաստան մուտք գործել օտարազգին, պարտադիր պատվաստվա՞ծ են գալիս, թե ՊՇՌ թեստ հանձնած: ԱՆ մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց.

«Հայաստան կարող են մուտք գործել, եթե ՊՇՌ թեստի բացասական արդյունք ունեն կամ պետք է պատվաստված լինեն երկու դեղաչափով: Պատվաստումից 14 օր հետո կարող են գալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031