
Հուլիսի 8-ից ուղիղ թռիչքներ կսկսվեն Նալչիկի ու Երևանի միջև

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռները հուլիսի 8-ից ուղիղ թռիչքներ են սկսում Նալչիկի (Կաբարդինո-Բալկարիա) և Երևանի միջև: Այս մասին հայտնել է Նալչիկի օդանավակայանի ներկայացուցիչ Իսլամ Շոմախովը:
Թռիչքները կիրականացվեն հինգշաբթի օրերին:
Հաղորդվում է նաև, որ չվերթները կիրականացվեն Airbus A320 ինքնաթիռներով: