«Լրագրողներ առանց սահմանի»-ն Էրդողանին և Ալիեւին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում

«Լրագրողներ առանց սահմանի»-ն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչներ 2021» ցուցակում, որտեղ պետությունների և կառավարությունների 37 ղեկավարներ են:

RSF-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում կլիմայի վատթարացումը նպաստում է լրագրողների դեմ բռնությանը:Նշվում է, որ վերջին 5 տարում ավելի քան 100 լրագրող է ֆիզիկական բռնության ենթարկվել:

«Իլհամ Ալիևը հիմնականում թիրախավորում է անկախ ԶԼՄ-ներն ու լրագրողներին, որոնք քննադատում են կառավարությանը: Ադրբեջանի դատական համակարգը դատապարտում է լրագրողներին անհեթեթ մեղադրանքները: Ալիևի օրոք կայքերը կարող են արգելափակվել օրենքով, եթե դրանք «վտանգ են ներկայացնում պետության կամ հասարակության համար»: Գրաքննությունն ուժեղացվել է Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ պատերազմի ժամանակ»,-ասվում է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031