
Սանկտ Պետերբուրգում մահացել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը

Սանկտ Պետերբուրգում այսօր մահացել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեթ Ֆերհան Յորուլմազը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ցավալիորեն, այսօր մենք կորցրինք մեր հարգարժան գործընկերոջը՝ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս Մեհմեթ Ֆերհան Յորուլմազին»,- գրել է թուրք նախարարը:
Դիվանագետի մահվան պատճառը չի նշվում: