Բերման ենթարկված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով և փոքր կացին:
Հունիսի 11-ին հաղորդվել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով մոտ 30 տարեկան, ինքնությունը չպարզված անձի ինքնասպանություն գործելու մասին:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին: Արցախի ԱԱԾ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել:
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին:
Այսօր՝ հունիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի կունենա տոլմայի 11-րդ փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է, փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ: Թիմերից մեկը որոշել է 150 մետրանոց տոլմա պատրաստել: Տաղավարներում տոլմայի մոտ 70 տեսականի է ցուցադրվելու:
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, ընդգրկված է նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու մասին հարցը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին՝ ժամը 12։43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին, ժամը 12։14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով։
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, օրակարգում է Երևանի համար 22 դպրոցն անվանափոխելու հարցը։ Ավագանին այն կանվանակոչի 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ։
Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում. ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն:
ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 35-ամյա Դավիթ Նահապետյանը։
Հունիսի 18-ին, ժամը 01։11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այրվում է տուն։
Հունիսի 3-ի գիշերը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի համակարգչային սրահից գողություն էին արել: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, հափշտակել խաղային չորս համակարգիչ, տասնմեկ վահանակ ու բջջային հեռախոս:
Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկով հիշեցնում ենք, որ հայերեն համարժեքների հաղթանակը ապահովում ենք մենք՝ լեզվակիրներս՝ մեր խոսքում շունչ տալով և գործածելով դրանք։ Նպաստե՛նք հայերենի պահպանմանն ու զարգացմանը։
ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր ԳենադիՏավարածյանընշել է, որ ուրախ էր համալսարանում հյուրընկալել առաջին անգամ անցկացվող այս դասընթացը։
«Առնող-ծախողները գալիս բերքը նայում են, ասում են՝ քաղեք, էս գնով կտանենք, հետո ջոկում խոշորները շարում են, տակի մանրերն ասում են՝ չենք վերցնում։ Ստիպված ջրի գնով տալիս ենք, թե չէ կմնա, կփչանա։ Բայց հիմա համատարած էժան գնով են տանում՝ 250-300 դրամ»,- ասացին գյուղացիները։
Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 27-ին՝ ժամը՝ 20:50-ից մինչև 21:05-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լեո-Պարոնյան ընկած հատվածում բողոքի ակցիա իրականացնող և երթով քայլող անձանցից մի քանիսը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջները, բռնություն էին գործադրել նշված տարածքում գտնվող Անտարես հրատարակչության տնօրենի նկատմամբ, հայհոյել, վերջինիս հարվածել են շշերով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդել է Առաջին ալիքը:
Հունիսի 20-24-ը Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Հունիսի 17-ին միասնական քննությունների չորրորդ օրն էր և դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։ Գնահատման և թեստավորման կենտրոնից հուշաթերթիկով շիշ է տարվել քննասենյակ:
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն ու պացիենտները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ տնօրենին հեռացնելու դեմ:
168.am-ի հետ զրույցում պատմական ժողովրդագրության փորձագետ Միքայել Մալխասյանը խոսելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից, ժողովրդագրական ներկայիս իրավիճակից, ընդգծեց, որ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ այս տարվա առաջին չորս ամիսների վիճակագրության համաձայն՝ հունվար-ապրիլին գրանցվել է 10665 ծնունդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7,3%-ով պակաս, 2020 թվականի համեմատ՝ 4,8%-ով ավելի, և 10700 մահ՝ -7,3%, սակայն 2020 թվականի համեմատ՝ +12,2%։
Հունիսի 15-ին, ժամը 23.05-ին, Աբովյան քաղաքի Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած :
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում: