Բաժիններ՝

Դիմորդը հուշաթերթիկով շիշ է տարել քննասենյակ. նրան հեռացրել են

Հունիսի 17-ին միասնական քննությունների չորրորդ օրն էր և դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ հուշաթերթիկով շիշ է տարվել քննասենյակ:

«Սա այսօրվա` մաթեմատիկայի քննության «ռազմավար» է։ Դիմում եմ ծնողներին, դիմորդներին. սիրելի երեխաներ, մի արեք նման բան։ Այսպիսի խախտում անելով և քննասենյակից հեռացվելով, դուք կորցնում եք միակ շանսը։ Միասնական քննությունը մեկ անգամ է հանձնվում։ Արժե՞ ռիսկի դիմել, չէ՞ որ ձեզ զգուշացնում են` հանձնել կապի բոլոր միջոցները, նույնիսկ եթե չեք օգտագործելու։ Մի՛ արեք։ Ուղղակի մի արեք։ Հ.Գ. Հուշաթերթիկով շիշը կապի միջոց չէ, բայց միևնույն …»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի խոսակ Խաչանուշ Գրիգորյանը:

Վերջինը 168.am-ին հայտնեց, որ աշակերտը հեռացվել է քննասենյակից:

Հիշեցնենք, որ մարզերի ու մայրաքաղաքի 38 քննական կենտրոնում քննություն հանձնողների նախնական թիվը 5414 է՝ ավելի շատ քան նախորդ տարում (4843): Երևանում քննություն է հանձնելու 1842 դիմորդ, մարզերում՝ 3572 դիմորդ (Լոռիում՝ 396, Կոտայքում՝ 472, Շիրակում՝ 474, Սյունիքում՝ 318, Վայոց Ձորում՝ 81, Տավուշում՝ 262, Արագածոտնում՝ 234, Արարատում՝ 398, Արմավիրում՝ 401, Գեղարքունիքում՝ 317):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս