Բաժիններ՝

Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում էլեկտրական լարերի կարճ միացումը հրդեհ է առաջացրել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին, ժամը 12։14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930