
Հրդեհ Հրազդան քաղաքում

Հունիսի 18-ին, ժամը 01։11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։28-ին, մարվել՝ 01։48-ին։ Այրվել են տան նախամուտքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ։