Բաժիններ՝

Առաջին «խելացի» ականջակալները`սոցցանցեր այցելելու հնարավորությամբ շուկայում կհայտնվեն 2013-ին

Muzik նորարարական ընկերության շնորհիվ այսօրվանից ականջակալները դառնում են «խելացի»: Ընկերությունն իր առջև նպատակ էր դրել վերափոխել ավանդական երաժշտություն լսելու հնարավորությունը: Muzik ընկերությունը ներկայացնում է իր տեսակի մեջ եզակի տարածություն, որը կոչվում է Social Smartware™, որը նախատեսված է օգտվողների էլեկտրական սարքերի հետ հարթ և հեշտ միացում կատարելու համար, այն թույլ է տալիս մատչելիություն ունենալ սոցիալական մեդիայի հարթակների բովանդակությանը և հնարավորություն ակնթարթորեն գտնել անհրաժեշտ երաժշտությունը և տարածել այն:

Ընկերությունը շուկա է թողարկում «խելացի» աուդիոարտադրանք, որոնք սինխրոնացվում են Muzik բջջային էկոհամակարգի հետ, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նորարարությունների մի նոր ալիքի ականջակալների շուկայում:

Muzik-ի նորարարական տեսականու մեջ ներկայացված «խելացի» անլար ականջակալը աշխարհում առաջին ականջակալն է, որը հնարավորություն է տալիս օգտվողին կիսել իր լսած երաժշտությունը ընկերների հետ` Facebook-ում և Twitter-ում:

Muzik«Մենք պարզապես ևս մեկ ընկերություն չենք, որը ականջակալներ է պատրաստում: Մենք մշակում ենք հատուկ տեխնոլոգիաներ ականջակալեր և այլ <խելացի> աքսեսուարներ ստեղծելու համար»,- ասել է  Muzik ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեյսոն Կոուլին:

Կարդացեք նաև

Muzik-ի ականջակալերը և հարակից արտադրանքները շուկայում կհայտնվեն 2013 թվականի չորրորդ եռամսյակում: Նախնական վաճառքի սկիզբը կհայտարարվի շուտով՝ ընկերության պաշտոնական կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս