Բաժիններ՝

Հայաստանում կանցկացվի GDG Devfest

Սեպտեմբերի 28-29-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի GDG Devfest Armenia 2013-ը: Այն ծրագրավորողների համար կազմակերպվող խոշոր միջոցառում է, որին մասնակցելու են նաև հյուրեր համաշխարհային Google ընկերությունից: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց  Google Developer Group-ի (GDG) Հայաստանի համակարգող Վարդան Գրիգորյանը:

Նրա խոսքով` միջոցառման սկիզբը դրվել է դեռևս անցյալ տարի, սակայն, ցավոք, անցյալ տարի այն տեղի չունեցավ՝ հյուրերի, ֆինանսական միջոցների և այլ խնդիրների պատճառով:

«Այս տարի սեպտեմբերին տարբեր երկրներում սկսվելու է DevFest-երի շրջանակը, ինչի առնչությամբ արդեն բանավոր համաձայնություն եմ ձեռք բերել որոշ հյուրերի հետ»,- ասաց Վ. Գրիգորյանը` նշելով, որ միջոցառումը մասամբ ֆինանսավորվում է Google ընկերության, մյուս մասը՝ լոկալ հովանավորների և գործընկերների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս