Բաժիններ՝

«Է հետո, հետո ո՞նց է բյուջեն կազմվելու, լցվելու, ինչի՞ հաշվին, պարտքերի՞» (տեսանյութ)

«Ես, իհարկե, չեմ հասկանում, կողքից էլ ասում են՝ գիտնականին բան չի մնում. երբ 100.000 պետությունը տալիս է և 25.000-ը վերցնում է, 75.000-ը եթե ձեզ համար, խոսքը`ընդհանրապես ասպիրանտների մասին է, փող չի, ես չգիտեմ»: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մարդոյանը` մեկնաբանելով երիտասարդ գիտնականների դժգոհությունները, թե պետության կողմից տրամադրվող դրամաշնորհները շատ փոքր են, որը սակայն նաև հարկվում է:

«Մի քանի անգամ այս հարցը բարձրացվել է, պետական բյուջեից տրվող բոլոր գումարները, բացի գիտությանը վերաբերվող, բացի ակադեմիկոսներին և թղթակից անդամներին տրվող պատվովճարների, բոլորը ենթարկվում են եկամտահարկի, դա կառավարության որոշումն է և   դա ոչ ոք չի կարող փոխել»,- ասաց Լ. Մարդոյանը:

Նաև հավելեց. «Շատերն ասում են, թող գիտությունը ընդհանրապես ազատվի հարկերից, դեմ չենք: Այդ դեպքում, սակայն, եկեք թող բոլոր մանկավարժներն էլ հարկերից ազատվեն, գյուղատնտեսությունը այսօր վատ վիճակում է, թող գյուղատնտեսությունն էլ հարկերից ազատվի, արդյունաբերությունը չեն կարողանում կանգնացնեն ոտքի, թող արդյունաբերությունն էլ հարկերից ազատվի… Է հետո, հետո ո՞նց է բյուջեն կազմվելու, լցվելու, ինչի՞ հաշվին, պարտքերի՞»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս