Բաժիններ՝

«Խելացի» աղբամանն ինքը կկանչի աղբատարին (տեսանյութ)

Պատկերացրեք իրավիճակ. կան տասնյակ հասարակական աղբամաններ, որոնք փակ են կափարիչով: Ոմանք արդեն մինչև եզրը լցված են, իսկ մի քանիսն ընդհանրապես դատարկ են: Ինչպե՞ս աղբահանության մասնագետները  կկարողանան իմանալ՝ արդյո՞ք դրանք պետք է մաքրել, կամ դրանցից կոնկրետ ո՞րը պետք է մաքրել:

Այդ ամենի համար ստեղծվել է «խելացի» Enevo սենսորը, որը հնարավորություն կտա իմանալ, թե որքան աղբ է հավաքվել աղբամանում: Այժմ համակարգը փորձարկում է անցնում Ֆինլանդիայում: Այս մասին գրում է computerra.ru-ն:

Իհարկե, առաջին հայացքից գուցե թվա, թե ի՞նչ տարբերություն՝ քանիսը պետք է մաքրել, սակայն, իրականում, արդյունավետ աշխատանք կատարելու համար, դա կարևոր է:

Մարկ Լենտոյի խոսքով, ով հանդիսանում է Enevo-ի ղեկավարը, «խելացի» տարաների օգտագործումը հնարավորություն կտա ավելի քիչ մեքենաներ աշխատացնել, հետևաբար՝ ավելի քիչ վառելիք և գումար ծախսել, ինչպես նաև՝ զգալիորեն նվազեցնել բնությանը հասցված վնասը:

Բացի այդ, սենսորները համակարգին կարող են հուշել, թե մոտավորապես որն է լեցուն: Դա նշանակում է նաև՝ ժամանակացույցի հստակ կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս