Բաժիններ՝

Google Translate-ը մարդկանց հնարավորություն կտա շփվել տարբեր լեզուներով իրական ժամանակում

Օնլայն թարգմանիչների մեջ այլևս որևէ զարմանալի բան չկա: Ավելին, գոյություն ունեն փորձնական բջջային հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր լեզուներով խոսող մարդկանց՝ քիչ թե շատ հասկանալ միմյանց: Սակայն համակարգը, որը մշակվում է Google-ում, պետք է դառնա այն իդեալական թարգմանիչը, որը ցուցադրում են մեզ ֆանտաստիկ ֆիլմերում:

Ինչպես հաղորդում է The Times of London-ը՝ ընկերությունում մշակում են սարքավորման նախատիպեր, որոնք հնարավորություն կտան գրեթե իրական ռեժիմում փոխարկել մարդկային խոսքը մի լեզվից մյուսին:

«Մենք ունենք մի խումբ նախատիպեր, և ես յուրաքանչյուր շաբաթ փորձարկում եմ դրանք, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են ընթանում մշակումները»,- ասել է Android-ի գծով Google-ի փոխնախագահ Հյուգո Բարրան` նշելով, որ արդեն համակարգում կան պրակտիկորեն իդեալական լեզվի զույգեր, օրինակ` անգլերենը և պորտուգալերենը: Ի դեպ, հիմնական խնդիրն այժմ ոչ թե թարգմանության մեջ է, այլ խոսքի ճանաչման: Այս մասին գրում է computerra.ru-ն:

Եթե համակարգը «լսում» է մարդուն ձայնամեկուսիչ տարածության մեջ, ապա խոսքը ճանաչվում է գրեթե 100%-ով, իսկ փողոցում, հատկապես աղմկոտ վայրերում կամ էլ վատ բարձրախոսով հեռախոսի օգտագործման պարագայում, լուրջ խնդիրներ են առաջանում:

Ամեն դեպքում, ինչպես ասում են Google-ցիները, Google Translate-ի հիմնական խնդիրը տարբեր երկրների մարդկանց, ովքեր խոսում են տարբեր լեզուներով, հնարավորություն տալն է՝ շփվել առանց խոչընդոտների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս