Բաժիններ՝

Հոլանդացի գիտնականներն աճեցրել են աշխարհում առաջին արհեստական համբուրգերը

Օգոստոսի 5-ին Լոնդոնում հանդիսավոր շնորհանդեսի ժամանակ կուտեն այն համբուրգերը, որը պատրաստվել է լաբորատոր պայմաններում: 143 գրամ կշռող արհեստական մսի կտորի պատրաստման վրա ծախսվել է 385.000 դոլար: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Համբուրգերը, որին «պատմական» դերակատարություն է շնորհվել, բաղկացած է  արհեստական տավարի մսի 3000 շերտերից, որոնք բրնձի հատիկների չափ են: Ըստ մասնագետների` սա հետագայում կօգնի բարելավվել տավարի, խոզի և հավի մսի աճող պահանջարկը:

Բրիտանական սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է, որ շուկա մտնելուց առաջ արհեստական միսը պետք է խիստ ստուգման ենթարկվի և գնահատվելու է դրա անվտանգությունը` մարդու առողջության համար:

Ըստ փորձագետների` արհեստական միսը սուպերմարկետներում կհայտնվի արդեն առաջիկա 10 տարիների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս