Հայտնի է դարձել բյուջետային iPhone 5-ի գինը
Համացանցում հայտնվել են Apple-ի բյուջետային նոր սմարթֆոնի վերաբերյալ հերթական շշուկները և նոր լուսանկարները։ Սմարթֆոնի վրա կրկին պատկերված է FCC-ի լոգոտիպը (ԱՄՆ կապի դաշնային գործակալություն)։ Դա նշանակում է, որ հեռախոսն արդեն անցել է անհրաժեշտ սերտիֆիկացնումները և մոտ ապագայում կհայտնվի վաճառքում։
CE-The Magazine ռռեսուսրը, հիմնվելով իր սեփական աղբյուրների վրա, վստահեցնում է, որ բացի iPhone 5S-ից, Apple ներկայացնելու է նաև այդ սմարթվոնի նորացված տարբերակը։ Նշվում է, որ դրա կորպուսը պատրաստված կլինի պլաստիկից և կունենա տարբեր գույներ։ Հեռախոսը վաճառքում կլինի սեպտեմբերի 18-ից։
Նաև նշվում է, որ պլաստիկե iPhone 5-ը պայմանագրային հիմունքներով կվճառառվի 99 դոլարով, իսկ առանց պայմանագրի գնելու դեպքում՝ 349 դոլարով։ Այսինքն՝ երկու անգամ ավելի էժան, քան սովորական iPhone 5-ը։