Microsoft-ն ընդունում է, որ արտադրել է ավելի շատ պլանշետներ, քան կարող է վաճառել
Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը հայտարարել է, որ Surface RT պլանշետների վաճառքը ավելի ցածր է, քան նախատեսված էր:
Սպասվում էր, որ Surface RT պլանշետը կլինի iPad-ի «մարդասպանը», սակայն ժողովրդականություն մոդելն այդպես էլ չի ստացել:
Microsoft-ը ստիպված էր նվազեցնել սարքավորման գները մինչև 150 դոլար, քանի որ դրա համար դժվար էր մրցակցել ցածր գնով բազմաթիվ Android-ի հիման վրա աշխատող պլանշետների հետ: Սակայն դա ևս զգալիորեն չբարձրացրեց վաճառքները: Սթիվ Բալմերն ասել է. «Մենք մի փոքր ավելի շատ սարքավորում ենք արտադրել, քան կարելի է վաճառել… Մենք չենք վաճառքում Windows-ով աշխատող այդքան սարքավորում, որքան որ ցանկանում ենք»: